3975 դիտում
17:08 19-07-2018
«Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի միջոցառումը՝ Նոյեմբերյանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է նոր ծրագրի իրականացումը, որը կրում է «Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» անվանումը: Ծրագրի նպատակներն են՝ ֆուտբոլի զարգացումը հանրակրթական դպրոցներում, ֆուտբոլի մասայականացումը, ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի մարզերում 2018թ. հունիսից և տևելու է մինչև հոկտեմբեր ամիսը: Նախատեսվում է, որ ծրագրի մասնակից են դառնալու մոտ 200 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ և 7-13 տարեկան մոտ 2000 երեխա:
Ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումներն արդեն կայացել են Գորիսում և Եղեգնաձորում: Հերթական հանդիպումը կայացել է Նոյեմբերյանում, որին մասնակցել են հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի 21 ուսուցիչ և մոտ 200 երեխա: Անցկացվեցին տեսական և գործնական պարապմունքներ, որոնց համար ՀՖՖ տրամադրել էր մարզագույք:
Նախագծի շրջանակներում հաջորդ միջոցառումը նախատեսված է անցկացնել հուլիսի 27-ին Վարդենիսում:
Նմանատիպ նյութեր
6658 դիտում
18:17 16-06-2018
«Մասայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի առաջին միջոցառումը Գորիսում
3416 դիտում
19:07 01-08-2018
«Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագիրի հերթական միջոցառումն անցկացվեց Վարդենիսում
2749 դիտում
19:42 18-09-2018
«Մասսայական ֆուտբոլի շաբաթ» միջոցառում՝ N151 մանկապարտեզում
Այս բաժնից
1789 դիտում
22:30 15-10-2024
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին պարտվեց ԵԱ-ի ընտրական փուլի վերջին խաղում
1768 դիտում
14:41 15-10-2024
Ակումբը ոչ մի դեպքում ցանկություն չունի վիրավորելու ոչ ոքի. «Փյունիկ»-ի հայտարարությունը