2836 դիտում
23:46 19-07-2018
Զոհրաբ Մնացականյանը Ռոսմարի Դիկարլոյին ներկայացրել է նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները
Հուլիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Միավորված ազգերի կազմակերպության քաղաքական դեպարտամենտի ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոսմարի Դիկարլոյի հետ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց տարբեր բնագավառներում ՄԱԿ-ի հետ հաստատված արդյունավետ փոխգործակությունը՝ ընդգծելով Հայաստանի նոր կառավարության պատրաստակամությունը համատեղ քայլերով էլ ավելի խորացնելու և ընդլայնելու դրա օրակարգը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները: Նախարարն ընդգծեց, որ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա կառավարությունը հաստատակամ է շարունակելու երկրում բարեփոխումների գործընթացը՝ ուղղված օրենքի գերակայության, արդարադատության, տնտեսական և սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։
Արտահերթ ընտրությունների անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարևորեց միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ կառույցների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությունը դրանց պատշաճ կազմակերպման նպատակով։
Նմանատիպ նյութեր
2231 դիտում
20:19 17-11-2018
Զոհրաբ Մնացականյանը ՀԿ-ի միջոցառմանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները
6515 դիտում
15:40 15-09-2017
Սուրեն Կարայանը ԱՄՀ պատվիրակությանն է ներկայացրել Կառավարության տնտեսական առաջնահերթությունները
Այս բաժնից
868 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը