30753 դիտում
11:52 20-07-2018
Կոտայքի մարզում բախվել են ГАЗ 3110-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ՝ 58-ամյա Սամվել Միլիտոսյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 34 ՕC 864 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 39-ամյա Գարիկ Մակարյանի վարած Opel մակնիշի 34 MP 034 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Գ. Մակարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+