211652_close_icon

Կրիշտիանու Ռոնալդու. Իմ գլխավոր խնդիրը «Յուվենտուսի» երկրպագուներին երջանկացնելն է

views-count7510 դիտում article-date 23:02 20-07-2018
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է նոր ակումբում իր գլխավոր նպատակի մասին: «Ես Յուվենտուսի» հետ 4 տարվա պայմանագիր եմ կնքել: Ես շատ երջանիկ եմ և գոհ, քանի որ սա պատմության մեծագույն ակումբներից մեկն է: Դա հրաշալի է, որ ես կարող եմ այստեղ խաղալ: Հուսով եմ, որ լավ կմեկնարկեմ և կհասնեմ իմ նպատակներին: Իսկ իմ գլխավոր նպատակն է իտալացի երկրպագուներին երջանիկ դարձնելն է», ասել է պորտուգալացին:

Նմանատիպ նյութեր