33514 դիտում
09:00 22-07-2018
Լոռու մարզում տեղի ունեցավ «Հրաշք փոքրիկ 2018» մանկապատանեկան մրցույթ-փառատոն. փոքրիկների թվում էին Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզի 3-12 տարեկան երեխաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի- 21-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ «Հրաշք փոքրիկ 2018» մանկապատանեկան մրցույթ-փառատոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցույթը կազմակերպվել էր «Բոհեմ» կամերային թատրոնի տնօրեն Գայանե Ավագյանի կողմից։
Մրցույթի մասնակից փոքրիկների թվում էին Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզի 3-12 տարեկան երեխաները։
Ժյուրիի կազմում էին Վանաձորի ավագանու անդամ Մարինե Հովհաննիսյանը, Լոռու մարզի կրթական ծրագրերի ղեկավար Դավիթ Հակոբյանը, թիվ 41 ՆՈՒՀ-ի տնօրեն Թագուհի Դարբինյանը, Վանաձորի և Դիլիջանի արվեստի դպրոցի դասախոս Վարազդատ Հովհաննիսյանը,, Ազնվաձորի դպրոցի տնօրեն Սեյրան Շահնազարյանը և նախագահ 4-րդ դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը:
Միջոցառումը ավելի գրավիչ դարձրեց Մոսկվայից ժամանած Վանաձորցի երգչուհի Անի Բոշյանը:
Միջոցառման մասնակիցները լուսանկարվեցին երգչուհու հետ:
Միջոցառման ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր, բազմաթիվ նվերներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 330+
330+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)