7653 դիտում
16:44 22-07-2018
Աֆրիկայում անհայտ անձինք դարանակալ սպանել են երթուղային տաքսու 11 վարորդների
Հարավային Աֆրիկայում անհայտ անձինք դարանակալ հարձակվել և գնդակահարել են 11 տաքսու վարորդների, որոնք իրենց գործընկերոջ հուղարկավորությունից հետո վերադառնում էին Յոհանեսբուրգ: Հաղորդում է [url=https://www.bbc.com/news/world-africa-44915202]BBC[/url]-ն, հղում անելով տեղական ոստիկանության ներկայացուցիչ Ջեյ Նյուկերին:
«Հարձակումը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20-ի սահմաններում։ Մեքենան հարձակման է ենթարկվել Colenso-ի և Weenen-ի միջև, ափամերձ վայրում։ Դարան են կազմակերպել և գնդակոծել միկրոավտոբուսը, որի մեջ եղել են վարորդները։ Զոհվել է 11 մարդ, ևս 4-ը վիրավոր են և տեղափոխվել են հիվանդանոց», - ասել է իրավապահը:
Հանցագործության մոտիվն անհասկանալի է, չնայած Հարավային Աֆրիկայում միկրոավտոբուսային տաքսիների երթուղիների խմբերի միջև մրցակցությունը անցյալում բռնությունների պատճառ է դարձել:
Նմանատիպ նյութեր
2783 դիտում
21:31 04-01-2016
Չելյաբինսկում անհայտ անձինք կրակ են արձակել 5 երթուղային տաքսիների ուղղությամբ
5203 դիտում
15:04 18-05-2014
Ծեծկռտուք` երթուղային տաքսու վարորդի և հեծանվորդի միջև. տեսանյութ
Այս բաժնից
589 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
520 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
943 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը