4988 դիտում
15:02 23-07-2018
Daily Mail-ը Ռոբերտո Կառլոսին խոշոր փոխհատուցում կվճարի կեղծ մեղադրանքների համար
Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը Daily Mail պարբերականից փոխհատուցում կստանա արգելված խթանիչներ օգտագործելու մասին կեղծ մեղադրանքների համար:
Մեծ Բրիտանիայի ամենահայտնի թերթերից մեկը 2017թ. հունիսին Կառլոսի մասին հոդված էր գրել գերմանական ARD հեռուստաալիքի լրագրող Հայո Զեպելտի ֆիլմի հիման վրա, որը ցուցադրվել էր հունիսի 10-ին:
Կառլոսին մեղադրել էին արգելված խթանիչներ օգտագործելու մեջ, այդ թվում՝ 2002թ. հաղթական աշխարհի առաջնության ընթացքում: Բրազիլացին անմիջապես հերքել էր այդ տեղեկությունը:
Պարբերականն այս առթիվ հայտարարություն է տարածել. «Մենք ընդունում ենք, որ այդ մեղադրանքը իրականությանը չի համապատասխանում: Ներողություն ենք խնդրում պարոն Կառլոսից պատճառած անհանգստության համար: Մենք համաձայն ենք նրան զգալի փոխհատուցում վճարել կրած վնասների համար»:
Նմանատիպ նյութեր
19401 դիտում
20:37 12-10-2016
Daily Mail. Մոուրինյոն պետք է աղոթի Հենրիխ Մխիթարյանի համար
4614 դիտում
22:59 16-02-2017
Տեղի ունեցավ «Թվային օր. Mail.ru/ Digital Day.Mail.Ru» խորագրով առաջին կոնֆերանսը Հայաստանում
Այս բաժնից
3019 դիտում
11:06 29-12-2024
Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթներն արագ շախմատի աշխարհի առաջնությունում
3289 դիտում
12:18 28-12-2024
Հայ շախմատիստների արդյունքները՝ արագ շախմատի ԱԱ-ում
3529 դիտում
10:05 28-12-2024
Շախմատային սկանդալ․ Կարլսենը հեռացվել է ջինսե տաբատի պատճառով