4079 դիտում
16:33 23-07-2018
Այժմ կառուցողական նախաձեռնությամբ հանդես գալու Թուրքիայի հերթն է. Դավիթ Տոնոյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմական դաշինքն անհանգստության աղբյուր է Հայաստանի համար, քանի որ այդ դաշինքի քաղաքականությունն ուղղված է ընդդեմ Հայաստանի ազգային անվտանգության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին EADaily-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան սպառնալիք է համարվում Հայաստանի անվտանգության համար:
«Անկասկած, վերոնշյալ երկու երկրների համագործակցությունը սպառնալիք է մեզ համար, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանը բացեիբաց սպառնում է Հայաստանին պատերազմով, իսկ Թուրքիան ցանկացած միջոցով աջակցում է Բաքվի ռազմական մտադրությունների կյանքի կոչմանը»,- նշել է Տոնոյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիան առհասարակ ռազմական համագործակցության առումով Ադրբեջանի գլխավոր գործընկերն է:
Նա հիշեցրել է, որ 2008 թվականին Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փորձ ձեռնարկեց, սակայն պաշտոնական Անկարայի կողմից պատասխան քայլեր այդպես էլ չեղան: «Ի վերջո գործընթացը կանգ առավ Թուրքիայի ղեկավարության կողմից առաջ քաշված նախապայմանների հետևանքով: Թուրքիան շարունակում է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ: Մենք էլ պնդում ենք, որ լավագույն լուծումը կլինի Հայաստանի ու Թուրքիայի միջև առանց նախապայմանների երկխոսության հաստատումը, ինչը թույլ կտա մեր երկրներին քայլ առ քայլ գնալ լիարժեք երկկողմ հարաբերությունների հաստատման ուղղությամբ: Սակայն, հաշվի առնելով նախորդ գործընթացի ձախողումը, այժմ Թուրքիայի հերթն է հանդես գալու կառուցողական նախաձեռնությամբ»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Նմանատիպ նյութեր
17129 դիտում
19:33 15-11-2020
Տեսանյութը մանիպուլյացիա է․ Դավիթ Տոնոյանը՝ իսրայելական և թուրքական ԱԹՍ-ների մասին
Այս բաժնից
1354 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
952 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար