211652_close_icon
views-count6905 դիտում article-date 10:37 24-07-2018

Աղվան Հովսեփյանի նկարների 8 միլիոնանոց հավաքածուն և որդու հսկայական փոխառությունները․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց հետո բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: Այսպիսով, ըստ հուլիսի 9-ին ներկայացրած հայտարարագրի, Հովսեփյանը չունի անշարժ և շարժական գույք: Հովսեփյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող նկարների հավաքածու: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Հովսեփյանի դրամական միջոցները կազմել են 24 մլն դրամ և 48 հազար դոլար: Այս տարվա հունվարից 1-ից մինչ պաշտոնը դադարեցնելու օրը Հովսեփյանի եկամուտները կազմել են 8 մլն 298 հազար 645 դրամ, որը գոյացել է երկու տարբեր աշխատավարձերից, մեկը 7 մլն 936 հազար 189 դրամի չափով, իսկ մյուսը 362 հազար 456 դրամի չափով: ՀԺ-ն ուսումնասիրեց նաև Հովսեփյանի ընտանիքի անդամների հայտարարագրերը, որոնք ներկայացվել են էթիկայի հանձնաժողով դեռևս Հովսեփյանի պաշտոնավարման շրջանում՝ 2018 թվականի մարտի 29-ին: Հովսեփյանի կինը` Աստղիկ Հովսեփյանը, հայտարարագրել է ընդամենը 240 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից: Աղվան Հովսեփյանի որդին` Սիսակ Հովսեփյանը, բավականին «համեստ» միջոցներ ունի` ըստ հայտարարագրի: Սիսակ Հովսեփյանը հարկային տարվա սկզբում ձեռք է բերել երեք տարբեր արժեթղթեր 80 մլն դրամի չափով, 29 մլն 110 հազար դրամի չափով և 10 մլն դրամի չափով: Հարկային տարվա վերջում դրանք անփոփոխ են մնացել, այսինքն ոչինչ չի օտարվել: Սիսակ Հովսեփյանը հարկային տարվա ընթացքում ունեցել է տարբեր չափերի և արժույթների հանձնած և վերադարձրած փոխառություններ: Սիսակ Հովսեփյանը հարկային տարվա սկզբում ունեցել է 295 մլն 412 հազար 310 դրամի փոխառություն, հարկային տարում հանձնվել է 53 մլն 661 հազար 580 դրամ, վերադարձվել է 205 մլն 223 հազար 880 դրամ: Այսինքն, հարկային տարվա վերջում Սիսակ Հովսեփյանի փոխառության գումարի չափը կազմել է 143 մլն 850 հազար 10 դրամ: Հարկային տարվա սկզբում Սիսակ Հովսեփյանը ունեցել է նաև փոխառություն 542 հազար 360 դոլարի չափով, որից հարկային տարվա ընթացքում վերադարձվել է 62 հազար 360 դոլարը, ինչի արդյունքում հարկային տարվա վերջում Հովսեփյանը ունեցել է 480 հազար դոլարի փոխառություն: Հարկային տարում Հովսեփյանը փոխառության է հանձնել 3 մլն 909 հազար 212 ռուբլի, որից տարեվերջում վերադարվել է 2 մլն 309 հազար 212 ռուբլին, արդյունքում տարեվերջում փոխառության գումարի չափը կազմել է 1 մլն 600 հազար ռուբլի: Ցանկն այսքանով չի սահմանափակվում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր