211652_close_icon
views-count6034 դիտում article-date 19:30 24-07-2018

Դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի շուրջ քննարկումները շարունակվում են․ ԱՆ

Դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցերը շարունակում են մնալ հանրային քննարկումների օրակարգում: Փոփոխությունը սահուն կազմակերպելու նպատակով առողջապահության նախարարությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում շահագրգիռ բոլոր կողմերի հետ` քննարկելու առկա մտահոգություններն ու այն խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ կարևոր այս փոփոխությունը կյանքի կոչելիս: Հերթական հանդիպումն անցկացվել է երիտասարդ մասնագետների, մասնավորապես, Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է հանդիպման նպատակը, շեշտել, որ դեղերը դեղատոմսով դուրս գրելու ընթացքը կանոնակարգելու համար անչափ կարևոր է նաև երիտասարդ մասնագետների կարծիքը, լսել նրանց կողմից հնարավոր համարվող ընթացիկ տեխնիկական հարցերը և առաջարկները: Երիտասարդ բժիշկները բարձրացրել են իրենց հետաքրքրող, մտահոգող հարցերը, որոնք վերաբերում են իրականացվելիք փոփոխությանը: Նրանց առաջարկվել է ներկայացնել դեղերը դեղատոմսով դուրս գրելու կարգի նոր նախագիծ, որը կքննարկվի մասնագիտական խմբերի հետ, իսկ ընդունելի դիտողությունները կներառվեն հիմնական փաստաթղթում:

Նմանատիպ նյութեր