7991 դիտում
08:38 01-03-2018
Այսօրվանից սահմանափակումները լիարժեք կգործեն. դեղերը վաճառվելու են դեղատոմսով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ում գրանցված դեղերի մի մասն այսօրվանից կվաճառվի միայն դեղատոմսով: Դրանք հիմնական հակաբորբոքային միջոցներն են, հակաբիոտիկները, հորմոնալ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերը: Բայց առաջնային հարց է մնում կառավարության սահմանած կարգի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի դեղերը վաճառվեն միայն դեղատոմսով:
Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, թե հանրապետությունում գործող բոլոր դեղատներն արդեն ստացել են միայն դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկը, և այսօրվանից սահմանափակումները լիարժեք գործելու են: Նաև տեղեկացանք, որ թեև վերահսկող մարմինը գոյություն ունի, սակայն այժմ վերակազմավորման փուլում է և իր գործառույթները կատարելու է միայն ահազանգերի դեպքում: Նախարարությունից նաև փոխանցեցին, որ թերևս հոկտեմբերից բոլոր դեղատներում կգործեն էլեկտրոնային համակարգեր, որոնք հնարավորություն կտան ֆիքսել բոլոր գնումները:
Հիշեցնենք, որ մեր հարևան Վրաստանը փորձեց կիրառել այս կարգը, սակայն երկու տարի անց հրաժարվեց: Չի բացառվում նույնը լինի նաև Հայաստանում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6034 դիտում
19:30 24-07-2018
Դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի շուրջ քննարկումները շարունակվում են․ ԱՆ
10897 դիտում
10:38 18-04-2018
ՀԱՊԿ հայտարարությունից հետո միանգամայն այլ, բավական տգեղ իրավիճակ է ստեղծվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»