211652_close_icon

Չհանձնված կամ կորած դիվանագիտական անձնագրերը հուլիսի 31-ից հետո կհայտարարվեն անվավեր․ Տիգրան Բալայան

views-count4768 դիտում article-date 21:24 24-07-2018
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանություն է տարածել դիվանագիտական անձնագրերի վերաբերյալ․ «Մի շարք լրատվամիջոցներ դիմել են ԱԳՆ՝ պարզաբանումներ ստանալու նախկին պաշտոնյաների կողմից դիվանագիտական անձնագրեր կրելու իրավասության վերաբերյալ։ Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը պետք է հանձնեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Մենք այդ մասին տեղեկացրել ենք համապատասխան պետական մարմիններին և շահագրգիռ անձանց։ Հաշվի առնելով, որ ոչ բոլորն են հանձնել իրենց անձնագրերը, հորդորում ենք այդ գործընթացն իրականացնել մինչև ս․թ․ հուլիսի 31-ը՝ որից հետո չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը կհայտարարվեն անվավեր»,- նշված է մեկնաբանության մեջ:

Նմանատիպ նյութեր