2684 դիտում
19:36 25-07-2018
Մեր քաղաքի մաքրությունը մեր պատասխանատվությունն է․ նամակ ընթերցողից
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է իր ընթերցողից ստացված նամակը, որում անդրադարձել է Երևանում իրականացվող աղբահավաքությանը.
«Մեր քաղաքի մաքրությունը մեր պատասխանատվությունն է։ Այս օրերին «Սանիտեք» ընկերությունը, որը պատասխանատվություն է կրում Երևանում աղբահավաքությունը ժամանակին կազմակերպելու համար, հայտնվել է հանրության բուռն քննադատության ալիքի տակ. այն, որ ընկերությունը չի հասցնում պատշաճ կերպով իրականացնել իր գործառույթները։
Բոլորս էլ հասկանում ենք, որ ամառ է և սովորականից ավելի շատ ենք աղբ թափում, հետևաբար, ընկերությունը պետք է ավելի մեծ ավելի եռանդով կատարի իր պարտականությունները, սակայն քննադատելուց ու դժգոհելուց առաջ եկեք, առաջին հերթին, սկսենք մեզանից։
Ես անձամբ մեր Երևանում ականատես եղա մի քանի տհաճ տեսարանների. փողոցներում «Սանիտեք» ընկերության այրված աղբամաններ, ոչ համապատասխան վայրում թափված աղբ։ Ինչո՞ւ ենք աղտոտում տարածքը, աղբը թափում ոչ նախատեսված վայրերում, փչացնում ու այրում աղբամանները, հետո էլ բողոքում, թե աղբահավաքությունը քաղաքում վատ է կատարվում։
Վստահ եմ, որ եթե մեր երկրում՝ նոր Հայաստանում կենցաղը փոխվի, ապա հասարակությունն էլ զերծ կմնա կենցաղային տհաճ իրավիճակներից։
«Սանիտեք»-ին քննադատելու փոխարեն կարող ենք օգնել նրան։
Գոհար Պետրոսյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
6839 դիտում
23:26 04-03-2019
Նամակ ընթերցողից. «Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանը չարաշահում է լիազորությունները»
Այս բաժնից
1561 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1423 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան