211652_close_icon
views-count3207 դիտում article-date 12:00 27-07-2018

Սփյուռքի նախարարը հանդիպել է Նիկոսիայի հայ համայնքի հետ

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Նիկոսիայում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին նախարարը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում: «Սիրելի՛ հայրենակիցներ, երեկ Նիկոսիայում հանդիպել եմ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Շատ անկեղծ զրույց ենք ունեցել: Նախ, պատմել եմ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին, այնուհետև ներկայացրել սփյուռքի հետ աշխատանքների, Հայաստան-սփյուռք գործակցության շուրջ իմ և մեր թիմի պատկերացումներն ու մշակվող նոր ռազմավարությունը, որից հետո լսել եմ նրանց. արձանագրել ենք համայնքում առկա խնդիրներն ու մտահոգությունները, ինչպես նաև համայնքի հաջողության պատմությունները, լսել եմ նաև Կիպրոսի մեր հայրենակիցների տարբեր առաջարկներ, խորհուրդներ: Այսօր ավարտվում է այցս Կիպրոս, որը երեք հիմնական նպատակ ուներ՝ այց Մելքոնյան վարժարան, ծանոթություն հայ համայնքի հետ և ՀՀ-Կիպրոս-Հունաստան եռակողմ հանդիպում: Հաշվետու կերպով կներկայացնեմ այցիս մանրամասներն ու արդյունքներն ավելի ուշ»,- ասված է նախարարի գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր