211652_close_icon
views-count2050 դիտում article-date 17:53 25-07-2018

Սփյուռքի նախարարի կիպրոսյան այցելությունները շարունակվեցին «Մակեդոնիտիսսա» ռազմական հուշահամալիրում, ՀԲԸՄ Նիկոսիայի ակումբում և «Մելքոնյան» կրթական հաստատությունում

Հուլիսի 25-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելեց «Մակեդոնիտիսսա» ռազմական հուշահամալիր և ռազմական գերեզմանատուն, ծաղկեպսակ դրեց՝ հարգանքի տուրք մատուցելով հունական և կիպրական զոհերի հիշատակին։ 1974 թվականի հուլիսի 20-ին թուրքական զինված ուժերը ներխուժել են Կիպրոս, ինչից հետո գրավել են կղզու մեկ երրորդը, որտեղ հռչակել են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Նախարարն այցելեց նաև ՀԲԸՄ Նիկոսիայի ակումբ և «Մելքոնյան» կրթական հաստատություն, որտեղ ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի ուղեկցությամբ շրջեց հաստատության մասնաշենքերում, ծանոթացավ հաստատության փակման պատճառներին ու այս հարցում ՀԲԸՄ դիրքորոշմանը։ Նախարարը հանդիպեց ու լսեց նաև վերոնշյալ կրթական հաստատությունն ավարտած մի քանի ներկայացուցիչների, ծանոթացավ առկա մտահոգություններին, դիտարկումներին ու կարծիքներին։

Նմանատիպ նյութեր