211652_close_icon
views-count3195 դիտում article-date 19:49 27-07-2018

Գյուղմթերքի արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 68 տոկոսով

2018 թվականի հուլիսի 27-ի դրությամբ, ըստ օպերատիվ տեղեկատվության, հանրապետությունից արտահանվել է 111 349 և մթերվել 12 837 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 45 հազար տոննայով կամ 67.8 տոկոսով, մթերման ծավալները՝ շուրջ 2 251 տոննայով կամ 21.3 տոկոսով։ Ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ, հանրապետությունից արտահանվել է մոտ 50258 տոննա ծիրան, ինչը նախորդ տարի արտահանված 28474 տոննայի մակարդակն այսօրվա դրությամբ գերազանցում է 21 784 տոննայով կամ մոտ 76.5%-ով։ 104 318 տոննա հայկական թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել Ռուսաստան։ Մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Բելգիա, Ռումինիա, Քուվեյթ, Քաթար և ԱՄՆ:

Նմանատիպ նյութեր