211652_close_icon
views-count3672 դիտում article-date 10:48 24-05-2019

Հայաստանից զենքի արտահանման ծավալներն ավելացել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանից զենքի արտահանման ծավալները ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտնե­րի կոմիտեի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ նախորդ տարի Հայաս­տանից արտահանվել է մարտական տիպի զենք, ոչ հրացան, ատրճանակ, և 9307 դիրքի զենք՝ 240 հատ՝ 2017 թվականի 65 հատ ատրճանակի դի­մաց, իսկ մաքսային արժեքը կազմել է 122 հազար դոլար: Բացի այս, ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ ՀՀ-ից արտահանվել է նաև 895 կգ ռումբ, հր­թիռ, փամփուշտ (2017 թվականի 57 կգ-ի դիմաց) 172 հազար մաքսային արժեքով: Պարզվում է՝ Հայաստանից զենք, ռումբ արտահանվում է դեպի Չի­նաստան, Ռուսաստան, Գերմանիա, Բոսնիա և Հերցեգովինա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր