4620 դիտում
13:48 29-07-2018
Վաշինգտոնցի կարդինալը պաշտոնաթող է եղել անչափահասի հետ սեռական բնույթի աղմկահարույց պատմությունից հետո
Հռոմի Ֆրանցիսկոսը պապն ընդունել է Վաշինգտոնի նախկին արքեպիսկոպոս, անչափահասի դեմ սեռական ոտնձգության մեջ մեղադրվող 88-ամյա կարդինալ Մաքկարիկի հրաժարականը՝ գրում է [url=https://www.bbc.com/russian/news-44990905]BBC[/url]-ն:
Նշվում է, որ 100 տարվա մեջ առաջին անգամ է, որ Վատիկանի՝ Հռոմի պապին ընտրող կարդինալների կոլեգիայի անդամը ինքնակամ թողնում է իր պաշտոնը: Այսուհետ արգելվում է Մաքկարիկին հոգևոր ծառայություն իրականացնել:
«Ֆրանցիսկոս պապը հրահանգել է, որ կարդինալը իր կյանքը նվիրաբերի աղոթքներին և միայնությանը և քավի իր մեղքերը, քանի դեռ եկեղեցին հետաքննում է նրա հանդեպ մեղադրանքը, ըստ որի՝ կարդինալը մոտ կես դար առաջ սեռական ոտնձգություն է կատարել 16-ամյա ծառայակցի հանդեպ»,- ասվում է Վատիկանի տարածած հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1360 դիտում
23:02 20-10-2024
Ադրբեջանական բանակի սպա է մահացել
991 դիտում
22:35 20-10-2024
Վրաստանի նախագահը միացել է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» խորագրով ընթացող երթին
1009 դիտում
19:53 20-10-2024
Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը