Վրաստանում չեղարկել են մարիխուանա օգտագործելու համար վերջին տուգանքը
Վրաստանի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել երկրի խորհրդարանի հանդեպ քաղաքական «Գիրչի» կուսակցության հայցի վերաբերյալ: Դատարանը չեղարկել է մարիխուանա օգտագործելու համար պատիժը՝ գրում է imedinews.ge-ն:
Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ մարիխուանայի օգտագործման արգելքը սահմանափակում է շրջանառությունը, ինչը ծառայում է քաղաքացիների առողջության օրինական նպատակին: Միևնույն ժամանակ, դատարանը եկել է այն եզրակացության, որ մեկ սպառողի ազդեցությունը մարիխուանայի շրջանառության վրա աննշան է, և դա հասարակության համար վտանգ չի ներկայացնում: Այսպիսով, մարիխուանա ծխելու համար նախատեսված տույժը օրենքի պաշտպանությանն ուղղված անհամաչափ միջոց է, որը հակասում է Վրաստանի Սահմանադրությանը:
Ավելի վաղ մարիխուանա օգտագործելու համար սահմանված էր 500 լարի՝ մոտ 200 դոլար, տուգանք: