211652_close_icon
views-count21944 դիտում article-date 22:02 30-07-2018

ԱԻՆ-ը հրապարակել է Սոչիում հրդեհի հետևանքով զոհված 4 հայերի անունները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է Սոչի քաղաքի Ադլերի շրջանի տներից մեկում հրդեհի հետևանքով զոհված չորս հայերի անունները. նրանք են՝ Նիրվարդ Հարությունյանը, Նաիրա, Եվա և Աննա Բարսեղյանները: Հաղորդագրության մեջ նշված է. «Հուլիսի 30-ին, ժամը 11:47-ին ՌԴ ԱՃԿԿ միջազգային համագործակցության գլխավոր մասնագետից տեղեկություն է ստացվել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ հուլիսի 30-ին ժամը 05:40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 8, տուժել՝ 11 քաղաքացի: Նախնական տվյալներով զոհերի մեջ կա ՀՀ քաղաքացի: Ժամը 12:04-ին կապ է հաստատվել Կրասնոդարի երկրամասի ՃԿԿ ՕՀ-ի հետ. վերջինս հաղորդել է, որ զոհվածներից մեկը՝ ՀՀ քաղաքացի Նիրվարդ Ստեփանի Հարությունյանն է (ծնված 1950 թ.): Ժամը 19:12-ին տեղեկություն է ստացվել, որ զոհվածների թվում ևս 3-ը ազգությամբ հայ են՝ Բարսեղյան Նաիրա (1992 թ.), Բարսեղյան Եվա (2009 թ.) և Բարսեղյան Աննա (1962 թ.), ինչպես նաև 1 տուժած՝ Բարսեղյան Արթուր (1951 թ.)»:

Նմանատիպ նյութեր