Հայտնի են Մոսկվայում ավիավթարից զոհված 4 հայերի անունները. տեսանյութ
Հայտնի են դարձել Մերձմոսկվայում ավիավթարից զոհված 4 հայերի անունները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 8-ին, ժամը 20.15-ին Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ տեղի ունեցած օդային աղետի արդյունքում “Սեսսնա 206″ մակնիշի ինքնաթիռի օդաչուն և ազգությամբ հայ 4 ուղևորները զոհվել են:
ՌԴ ԱԻ նախարարության Մերձմոսկովյան մարզի և ՌԴ ՆԻ Մերձմոսկովյան մարզի գլխավոր վարչությունները ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրել են զոհված քաղաքացիների անձնական տվյալները.
-23-ամյա Մանուկյան Լարիսա Վրեժի
- 28-ամյա Մանուկյան Պարույր Նորիկի
- 10-ամյա Գլչյան Օֆելյա Ազատի
- 5-ամյա Գլչյան Էրիկ Ազատի
Ըստ վերոնշյալ մարմիններից ստացված տեղեկության` զոհվածները հանդիսացել են ՌԴ-ում մշտական բնակության թույլտվությամբ ՀՀ քաղաքացիներ: