2761 դիտում
09:56 01-08-2018
Ռոբերտ Քոչարյանը ո՞ր կուսակցության միջոցով էր պատրաստվում մասնակցել ընտրություններին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո երբ ՀՔԾ-ն մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրեց, վերջինս հարցազրույց տվեց և հայտարարեց, թե իրեն կալանավորելու միջնորդություն ներկայացնելն ու այս գործընթացները միտված են ոչ թե մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, այլ քաղաքական գործունեություն ծավալելուց չեզոքացման փորձ է:
Ասել է թե` Ռոբերտ Քոչարյանն անուղղակի կերպով հայտարարեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին: Միայն թե պարզ չէ՝ Քոչարյանը ո՞ր կուսակցության միջոցով էր պատրաստվում մասնակցել ընտրություններին:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսպես է մեկնաբանել. «Չեք բացառո՞ւմ, որ այս հայտարարության իմաստն էլ հենց այն էր, որ այդ հարցերը առաջանար: Այլ մեկնաբանություն չեմ ցանկանում տալ»:
Ասել է թե` հիմա փնտրվում են կուսակցություններ, որ կցանկանան իրենց ցուցակի առաջին համարում տեսնել Քոչարյանին: Հետաքրքիր է՝ ո՞վ կունենա նման համարձակություն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7673 դիտում
10:56 17-08-2018
Քոչարյանը ո՞ր կուսակցության միջոցով է պատրաստվում վերադառնալ քաղաքականություն․ «Ժողովուրդ»
6997 դիտում
09:25 09-03-2021
Որ կուսակցության հետ է ընտրություններին մասնակցելու Ռոբերտ Քոչարյանը. «Ժամանակ»
Այս բաժնից
1657 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1288 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»