17449 դիտում
14:55 01-08-2018
ԱԺ 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար
ԱԺ 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է հայտնել՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար: «[url=https://armenpress.am/arm/news/942398.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով, որ ցուցակը դեռ վերջնական չէ, ստորագրահավաքը շարունակվում է:
«Ստորագրահավաքին մասնակցել են պատգամավորներ տարբեր խմբակցություններից: Հետագայում ցուցակը կհրապարակեմ, այն գաղտնի ցուցակ չէ, ուղղակի դեռ ընթացքի մեջ է ստորագրահավաքը, ես կարծում եմ մի քանի անուն էլ է ավելանալու»,-ասաց Սողոմոնյանը՝ նշելով, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և երկու փոխխոսնակները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը ևս ստորագրել են ձևաթղթի տակ:
Մեր հարցին՝ ներկայացվել է արդյոք Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան , Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց, որ բողոքը դեռ չի ներկայացվել, բայց պաշտպաններն այն կներկայացնեն օգոստոսի 1-ին՝ օրվա ընթացքում:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը:
Նմանատիպ նյութեր
19199 դիտում
19:13 07-08-2018
ՀՀԿ-ն հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն տված պատգամավորների ցուցակը
9497 դիտում
20:38 24-02-2020
Նախկին վարչապետերը անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար
Այս բաժնից
940 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
673 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1180 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան