6331 դիտում
09:52 02-08-2018
«Ոչ»․ Արարատ Միրզոյանը` Լավրովի հայտարարության մասին․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը որևէ վտանգ չի տեսնում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունից: «Իմ գնահատականը տառացիորեն համընկնում է արտաքին գործերի նախարարության ձևակերպման հետ, ավելացնելու ոչինչ չունեմ»,- ի պատասխան Aravot.am-ի հարցի, ասաց Միրզոյանը:
«Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի»,- հայտարարել է Լավրովը, այն բանի հետո, երբ Մարտի 1-ի գործով կալանավորվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին և ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին:
Aravot.am-ը փոխվարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք Ռուսաստանի նման հայտարարությունը չի վտանգի հայ-ռուսական հարաբերությունները, և այն միջամտություն չէ՞ Հայաստանի իշխանության քաղաքականությանը, Միրզոյանը մեկ բառով, կարճ ու բացասական պատասխան տվեց. «Ոչ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3889 դիտում
13:57 02-08-2018
Քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող. Սասուն Խաչատրյանը Լավրովի հայտարարության մասին
2161 դիտում
12:54 28-08-2021
Արարատ Միրզոյանը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ կքննարկի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը
1745 դիտում
10:39 30-08-2021
Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպումներ կունենա Լավրովի և Զասի հետ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը