20074 դիտում
11:35 02-08-2018
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ները. 4 վիրավորների մեջ երեխաներ կան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ՝ 25-ամյա Մհեր Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 05 DD 025 համարանիշի և Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 68-ամյա Յուրիկ Ավետիսյանի վարած Mercdes մակնիշի 35 AO 251 համարանիշի ավտոմեքենաները։
Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոտակը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Յ. Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 27-ամյա Արփինե Ադամյանը, 2-ամյա Նանե Հովսեփյանն ու 5-ամյա Դավիթ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի հետևանքով Mercedes-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Մ. Առաքելյանն աշխատում է «Դերժավա» ՓԲԸ-ում։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+