211652_close_icon
views-count2837 դիտում article-date 19:49 06-08-2018

Ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն է անցկացվել Հարկադիր կատարման ծառայությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն այսօր ամենամսյա ամփոփիչ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ: Ըստ օրակարգի՝ Ծառայության ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել հաշվետու զեկույցներով նախորդ ամսվա ընթացքում իրենց բաժնի կողմից իրականացված աշխատանքների մասին: Մասնավորապես, Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը հաշվետու զեկույց է ներկայացրել տարբեր բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալի, հարուցված, ավարտված ու կարճված կատարողական վարույթների թվի վերաբերյալ հուլիս ամսվա կտրվածքով՝ համեմատականներ անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Զեկույցներով հանդես են եկել նաև այն ստորաբաժանումների ղեկավարները, ովքեր հանձնարարականներ էին ստացել նախորդ ամփոփիչ խորհրդակցության ընթացքում: Ամփոփելով հաշվետու զեկույցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նշել է, որ ընթացիկ և նախորդ ամսվա վիճակագրությունը փաստում է, որ ավելացել է ինչպես բռնագանձումների ծավալը, այնպես էլ Ծառայության թեժ գծի կողմից ստացված զանգերի թիվը: Վերջինս պայմանավորված է մի շարք վարչական ակտերի համաներման փաստով, քանի որ քաղաքացիները տեղեկատվություն են ուզում ստանալ իրենց վերաբերյալ հարուցված կատարողական վարույթների վերաբերյալ: Ծառայության ղեկավարը նշել է նաև, որ ստացված դիմում-բողոքների թվի նվազումը պայմանավորված է Ծառայության կողմից տարվող հետևողական աշխատանքով, ինչը լինելու է շարունակական: Այնուհետ Հակոբ Հակոբյանը հանձնարարել է իրավասու ստորաբաժանման ղեկավարին՝ ամենօրյա կտրվածքով հաշվետվություն ներկայացնել համաներման շրջանակներում կարճված վարույթների ընթացքի ու դրանց մնացորդի վերաբերյալ: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առանձին կատարողական վարույթներին առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր