3989 դիտում
09:44 07-08-2018
Սակագների հակամարտությունից դեպի առևտրային պատերազմ․ «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգների ու Չինաստանի միջև հարաբերություններում առկա լարվածությունը շարունակում է սրվել, երբ Չինաստանը սպառնում է բարձր սակագներ հաստատել 60 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան արտադրության հինգ հազար տեսակի ապրանքների վրա: Մինչ այդ Թրամփի վարչակազմն էր առաջարկել բարձրացնել սակագները 200 միլիարդ դոլարի համարժեք չինական ներկրումների վրա: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4516008.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, թե Միացյալ Նահանգներն այսօր ունի իր պատմության մեջ ամենահզոր տնտեսությունը, և արդեն ժամանակն է, որ վերանայվեն իր խոսքերով ասած, «ԱՄՆ-ի պատմության մեջ կնքված առևտրային ամենավատ պայմանագրերը»:
Թվիթերյան իր էջում Թրամփը գրել է, թե «Սակագները կբարելավեն Ամերիկայի ֆինանսները և կբացեն նոր աշխատատեղեր: Նրա խոսքերով, Ամերիկան ավելի կհարստանա»:
Սակայն Կոնգրեսում Թրամփի դաշնակիցների շարքերում էլ կան օրենսդիրներ, որոնք Փոլ Ռայընի նման կարծում են, որ սակագները խնդրի ամենալավ լուծումը չեն:
Հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանի խոսքերով, գործողությունների դիմելուց ԱՄՆ-ը պիտի լինի շատ զգույշ, որպեսզի խոչընդոտ չհարուցվի առետրին: «Եթե բարձր սակագներ հաստատենք առանց արդարացումների, կհրահրենք պատասխան քայլեր և ապահովելով ավելի բարձր սակագներ մեր արտահանումների վրա»,- ասել է նա:
Դեմոկրատ կոնգրեսականներն իհարկե ավելի քննադատորեն են մոտենում հարցին: Սենատոր Հայդի Հայթքամփի խոսքերով, «Չինաստանի հետ առևտրային պատերազմը այն վատագույնն է, որ մեր ֆերմերները կարող են մեզնից սպասել բերքահավաքի այս ժամանակաշրջանում»,- ասել է նա:
Թրամփի վարչակազմը հայտարարում է, թե առևտրային պատերազմն ավելի մեծ վնաս կհասցնի Չինաստանին, քան ԱՄՆ-ին, ինչի արդյունքում Պեկինը կհամաձայնվի կնքել ավելի բարենպաստ պայմանագրեր ԱՄՆ-ի հետ: «Մեզ հարկավոր են առևտրային լավ պայմանագրեր: Մենք մեր երկիրը դարձնելու ենք հարուս այնքան, որքան այն չի եղել երբևիցե»,- ասում է Թրամփը:
Սակայն արտադրության ու առևտրային որոշ ճյուղերի ղեկավարներ վտանգներ են տեսնում առջևում: Առևտրի պալատը նախազգուշացնում է, որ հաստատվող սակագները կարող են վնասել երկրի տնտեսական բարձր ցուցանիշը, այն ցուցանիշը, ինչի մասին է Թրամփն այսօր խոսում հպարտ ու ինքնագոհ:
Նմանատիպ նյութեր
7145 դիտում
08:45 02-06-2018
Տնտեսական ազգայնականությունը տանում է դեպի պատերազմ. Մակրոն. «Ամերիկայի ձայն»
5950 դիտում
23:20 12-04-2016
Ամերիկայի քաղաքացիական պատերազմ կամ Հյուսիսի և Հարավի պատերազմ
1823 դիտում
21:53 17-06-2014
26-ամյա հակամարտությունից դեպի խաղաղություն
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը