5564 դիտում
15:44 10-08-2018
Բոլորս պետք է այս իրավիճակին ադապտացվենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերները. վարչապետը՝ Լավրովի հայտարարության մասին
ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վերջին զարգացումներին:
Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/]«Արմենպրես»[/url]-ի թղթակիցը, լրագրողները հարց հնչեցրին, թե Ռոբերտ Քոչարյանը պնդում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մասին:
«Ես կարծում եմ, որ ճիշտ չէ այս թեմայով որևէ մեկնաբանություն անեմ, որովհետև ցանկացած մեկնաբանություն կարող է դիտվել որպես միջամտություն, ազդեցություն գործի վրա: Ես կարծում եմ, որ դուք բոլորդ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի այդ հարցի պատասխանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև լրագրողների այն դիտարկումներին, թե ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ՀՀ նոր իշխանությունները շեղվել են խոստումներից:
«Գիտեք, կարծում եմ, որ սա այլ իրավիճակ է, բոլորս պետք է այս իրավիճակին ադապտացվենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերները, այնպես որ ամեն ինչ նորմալ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե արդյոք սպասվող հանրահավաքը կապ ունի՞ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այն կապված է իր աշխատանքային 100-օրվա հետ:
Նմանատիպ նյութեր
16485 դիտում
09:03 03-10-2020
«Բոլորս դեպի Արցախ, բոլորս հանուն Հայրենիքի, բոլորս հանուն մեր հարատևության»․ Արցախի նախագահի խոսնակի կոչը
3886 դիտում
13:57 02-08-2018
Քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող. Սասուն Խաչատրյանը Լավրովի հայտարարության մասին
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված