211652_close_icon
views-count4823 դիտում article-date 18:41 10-08-2018

Բոլորս պետք է այս իրավիճակին ադապտացվենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերները, այնպես որ, ամեն ինչ նորմալ է. վարչապետը՝ Լավրովի հայտարարության մասին

ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վերջին զարգացումներին: Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/943456.html]«Արմենպրես»[/url]-ի թղթակիցը, լրագրողները հարց հնչեցրին, թե Ռոբերտ Քոչարյանը պնդում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մասին: «Ես կարծում եմ, որ ճիշտ չէ այս թեմայով որևէ մեկնաբանություն անեմ, որովհետև ցանկացած մեկնաբանություն կարող է դիտվել որպես միջամտություն, ազդեցություն գործի վրա: Ես կարծում եմ, որ դուք բոլորդ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի այդ հարցի պատասխանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև լրագրողների այն դիտարկումներին, թե ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ՀՀ նոր իշխանությունները շեղվել են խոստումներից: «Գիտեք, կարծում եմ, որ սա այլ իրավիճակ է, բոլորս պետք է այս իրավիճակին ադապտացվենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերները, այնպես որ, ամեն ինչ նորմալ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե արդյոք սպասվող հանրահավաքը կապ ունի՞ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այն կապված է իր աշխատանքային 100-օրվա հետ:

Նմանատիպ նյութեր