7670 դիտում
18:29 10-08-2018
Թրամփի որոշմամբ՝ Թուրքիայի համար պողպատի և ալյումինի ներմուծման մաքսերը կրկնապատկվել են
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հայտարարել է Թուրքիայի համար պողպատի և ալյումինի ներմուծման մաքսերի կրկնակի ավելացման մասին:
«Ես հենց նոր հավանություն տվեցի Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի մաքսերի ավելացմանը այն պայմաններում, որ նրանց արժույթն արագորեն ընկնում է մեր շատ ուժեղ դոլարի նկատմամբ: Ալյումինի մաքսատուրքերն այժմ կլինեն 20 տոկոս, իսկ պողպատինը՝ 50 տոկոս»,-գրել Է Թրամփը Twitter-ում:
«Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այժմ այնքան էլ լավ չեն»,-հավելել է ԱՄՆ-ի նախագահը:
Օգոստոսի 10-ին ավելի վաղ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի տնտեսական հարձակումները… հարված են հասցրել երկրների փոխհարաբերություններին եւ հասել են այն կետին, որտեղից գրեթե անհնարին է դրանց վերականգնումը»:
«Ձեզ հետ են դոլարները, բայց մեզ հետ Է Ալլահը»,-ասել է Թուրքիայի առաջնորդը, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Նմանատիպ նյութեր
1386 դիտում
17:50 02-09-2015
Ճապոնիայի ալյումինի գործարանում հրդեհ է բռնկվել. տեսանյութ
Այս բաժնից
409 դիտում
11:54 02-01-2025
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Սաուդյան Արաբիայի դեսպանին՝ Իրանի վեց քաղաքացիների մահապատժի առնչությամբ
430 դիտում
11:31 02-01-2025
Լաս Վեգասում Թրամփի հյուրանոցի մոտ պայթել է վառելիքի տարաներով բեռնված Tesla Cybertruck-ը
364 դիտում
10:45 02-01-2025
Եվրամիությունը պաշտոնապես հրաժարվել է Հունգարիային 1,4 միլիարդ եվրո հատկացնել իր միջոցներից