211652_close_icon
views-count4805 դիտում article-date 21:32 10-08-2018

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի «Սուրմալու» կայարանի նախագիծը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգում մասնագիտական գործունեություն ծավալող, տասնյակ տարիներ մետրոպոլիտենի զարգացման ծրագրերով զբաղվող Նիկոլայ Դավթյանին: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։ Նիկոլայ Դավթյանը 1987-2001 թվականներին աշխատել է Երևանի մետրոպոլիտենում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ: Նա ներկայացրել է Պահածոների գործարանի տարածքում նախատեսվող մետրոպոլիտենի «Սուրմալու» («Սուրբ Մարի») կայարանի, մետրոպոլիտենի զարգացման և վերափոխման հեռանկարների վերաբերյալ իր նախագծերը: [img]http://st0.shamshyan.com/editor/029079500153391610497464.jpg[/img] Մետրոպոլիտենի երկու՝ «Սասունցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» կայարանների միջև «Սուրմալու» նոր կայարանը հնարավորություն կտա «Սուրմալու», «Փեթակ» առևտրի կենտրոններն ու Սևան փողոցը՝ ապահովել այլընտրանքային քաղաքային փոխադրամիջոցով, դա կնպաստի տվյալ տարածքների տրանսպորտային բեռնաթափմանը: Ղուլարյանը ծանոթանալով նախագծային աշխատանքին, նշել է, որ մետրոպոլիտենի զարգացումը Երևանի համար ունի ռազմավարական նշանակություն: Նա առաջարկել է Նիկոլ Դավթյանին՝ քննարկում կազմակերպել Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի մոտ` ներկայացված նախագիծը մասնագիտական բոլոր չափորոշիչներին համապատասխան քննարկելու և ապագայում կիրառելու համար:

Նմանատիպ նյութեր