Մոսկվայի մոտ զոհվել է պարաշյուտիստ՝ մխրճվելով օդանավակայանի շենքի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մերձմոսկովյան շրջանում տեղի ունեցած միջադեպի արդյունքում պարաշյուտիստ է զոհվել:
Փորձառու պարաշյուտիստը մարզումային թռիչքներ իրականացնելիս է եղել Մերձմոսկովյան շրջանի Բոլշոե Գրիզլովո օդանավակայանի տարածքում:
Հերթական թռիքչի ժամանակ նա սխալ է թույլ տվել և հայտնվել է չթույլատրված ցածր բարձրության վրա: Դրանից հետո պարաշյուտիստը կտրուկ շրջադարձ է կատարել, սակայն սխալվել է վայրէջքի տեղանքի հարցում և մխրճվել է օդանավակայանի շենքի մեջ:
Ստացված վնասվածքներից նա տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: