Ֆրանսիայում շինարարության ժամանակ գտել են 2-րդ համաշխարհային պատերազմի ռումբ
Ֆրանսիական Ռուան քաղաքում շինարարության ժամանակ գտել են 2-րդ համաշխարհային պատերազմի ռումբ:
230 կգ քաշով ռումբը հայտնաբերվել է քաղաքի կենտրոնում, այսօր առավոտյան: Հարակից շրջանների բնակիչներին ռումբի վնասազերծման գործողության ժամանակ էվակուացրել են:
«Մենք ոչնչացրել ենք դետոնատորի պայթունավտանգ հատվածը. պայթուցիկի առավել զգայուն հատվածը, որն իրենից մեծ վտանգ էր ներկայացնում», հայտնել է քաղաքի անվտանգության վարչության ղեկավար Պոլ Ֆրանսուան:
Ռումբի վնասազերծման գործողությունն ավարտվել է հաջողությամբ և ոչ ոք չի տուժել: