35580 դիտում
13:51 13-08-2018
Խոշոր ավտովթար Երևանում. Opel-ը բախվել է երկաթե դարպասին, տապալել այն և կողաշրջված վիճակում հայտնվել հսկայական քարերի վրա. կա վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Opel մակնիշի 35 TR 352 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Շոպրոնի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել սեփական տան երկաթե դարպասին, կոտրել այն և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Մինչ փրկարարների ժամանումը, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության թիվ 51 բժիշկների հերթապահ խումբը առաջին անհրաժեշտության բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին, որից հետո տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ կողաշրջված ավտոմեքենան դարձի են բերել, որից հետո հոսանքազրկել այն և փակել գազաբալոնը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փախանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանում հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վնասված դարպասի սեփականատիրոջ ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)