211652_close_icon
views-count53101 դիտում article-date 17:47 13-08-2018

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Նոր Հաճնի տարածքում գտնվող Արզնի ՀԷԿ-ի ջրավազանում հայտնաբերվել է տղամարդու դի. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի տարածքում գտնվող Արզնի ՀԷԿ-ի ջրավազանում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Ներսիսյանի և ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վահագն Առաքելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարները: Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրից դուրս են բերել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ, 83-ամյա Նիկոլայ Իվանյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակցության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական խմբի հետաքննիչ Էդգար Կյուրեղյանի կողմից նյուրեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր