46800 դիտում
21:06 17-09-2024
Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. որպես անհայտ որոնվող 22-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի՝ Նոր Հաճնի Պարգևաշեն թաղամասի հատվածում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի՝ Նոր Հաճնի Պարգևաշեն թաղամասի հատվածում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Վաչագան Եղիազարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունից 1 մարտական հաշվարկ, սակայն տեղում պարզվել է, որ դին դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ փրկարարների օգնությունը, ինչի համար էլ ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները՝ պետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Խաչատուր Մելիքսեթյանի գլխավորությամբ։
Հատուկ փրկարարները ճոպաններով իջել են ջրատարի մեջ և ջրից դուրս են բերել մահացածի մարմինը։
Տեղում պարզվել է, որ նա այսօր առավոտից որպես անհայտ որոնվող՝ Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Ղ.-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1834 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)