Իտալիայում կամրջի փլուզման հետևանքով տասնյակ զոհեր են գրանցվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավտոմեքենաների համար նախատեսված մոտ 200 մետր բարձրություն ունեցող կամրջի փլուզման հետևանքով Իտալիայի Ջենովա քաղաքում զոհվել են տասնյակ մարդիկ: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը։
Աղբյուրը տեղեկացնում է, որ կա առնվազն 11 զոհ, սակայն ոչ պաշտոնական աղբյուրները նշում են, որ զոհերի թիվը անցնում է 2 տասնյակը:
Նշվում է, որ փլուզման ժամանակ կամրջի վրա մեծ թվով մեքենաներ են եղել:
Կամուրջը կառուցվել է 1960 թ.-ին: