Ուկրաինայի գլխավոր զինդատախազը պահանջել է 15 տարվա ազատազրկման դատապարտել Յանուկովիչին
Ուկրաինայի գլխավոր զինդատախազը պահանջել է 15 տարվա ազատազրկման դատապարտել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ պետական դավաճանության համար: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-45208732]BBC[/url]-ն։
Ըստ մեղադրանքի, Յանուկովիչը 2014 թվականի փետրվարին կամավոր համաձայնել է համագործակցել Ռուսաստանի իշխանությունների ու զինվորականների հետ ու խնդրել զորք մտցնել Ուկրաինա:
Յանուկովիչն այժմ բնակվում է Ռուսաստանում, դատաքննությանը մասնակցում է հեռակա կարգով և առաջադրված մեղադրանքները չի ընդունում:
Կիևի դատարանը նրա պաշտպաններին այսօր մեկ ամիս ժամանակ է տվել՝ հակափաստարկներ ներկայացնելու համար:
Քննությունը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 13-ը: