Կյանքից հեռացել է պատմության մեծագույն երգչուհի Արետա Ֆրանկլինը
Յոթանասունվեց տարեկան հասակում մահացել է երգչուհի Արետա Ֆրանկլինը: Տեղեկացնում է [url=https://edition.cnn.com/2018/08/16/entertainment/aretha-franklin-dead/index.html]CNN[/url]-ը։
Ֆրանկլինը մահացել է ժամը 9:50-ին Դեթրոյտում գտնվող իր տանը, ընտանիքի անդամների և ընկերների շրջապատում։ Օգոստոսի 13-ին կինոքննադատ Ռոջեր Ֆրիդմանը հայտնել էր, որ երգչուհին մահամերձ է: Նրա խոսքով՝ 76-ամյա «սոուլի թագուհին» լուրջ հիվանդությամբ էր տառապում: 2010 թվականին Ֆրանկլինի մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Երգչուհու վերջին ելույթը տեղի է ունեցել 2017 թվականին:
Rolling Stone ամսագիրը Ֆրանկլինին ճանաչել է պատմության մեջ մեծագույն երգչուհի: