Մեսիի եղբորը դատապարտեցին 2,5 տարվա պայմանական ազատազրկման
Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի եղբայրը՝ Մատիասը, դատապարտվել է 2,5 տարվա պայմանական ազատազրկման:
Ֆուտբոլիստի եղբորը նման պատիժ են սահմանել անօրինական զենք կրելու համար:
Մեղադրյալի փաստաբաններն ու դատախազները համաձայնության են եկել, որ Մատիասը որպես պատիժ կզբաղվի հասարակական աշխատանքներով. ամսեկան 8 –ամ նա դպրոցներից մեկու երեխաների հետ ֆուտբոլ կպարապի:
Մատիաս Մեսիի դեմ գործը հարուցվել էր նախորդ տարվա նոյեմբերին, երբ նա իր զբոսանավով վթարի էր ենթարկվել: Ոստիկանության աշխատակիցները նավում զենք էին հայտնաբերել, որի հիմքերի վերաբերյալ ֆուտբոլիստի եղբայրը բացատրություն չէր կարողացել տալ: