3669 դիտում
17:34 17-08-2018
Մասիմիլիանո Ալեգրի. Մեր մոտ հայտնվեց աշխարհի լավագույն խաղացողը
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անդրադարձել է Իտալիայի առաջնության 1-ին տուրում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նորամուտին:
«Ես միշտ ասել եմ, որ այս մրցաշրջանը ամենաբարդն է լինելու մեր համար: Մեր մոտ հայտնվեց աշխարհի լավագույն խաղացողը, վերադարձավ Բոնուչին, ինչպես նաև ձեռք բերեցինք Ջանին, Կանսելային և Սպինացոլային:
Մենք ուժեղացրինք կազմը, սակայն մյուս թիմերը՝ նույնպես: Պետք է մոռանանք այս տրանսֆերների մասին ու իջնենք երկնքից:
Վաղը կխաղան Ռոնալդուն, Շչեսնին, Կանսելուն և Ալեքս Սանդրոն:
Կրիշտիանուն հինգ «Ոսկե գնդակ» է նվաճել, և միշտ ցանկանում է առաջ շարժվել: Նրա հաղթանակներն ամեն ինչ մասին խոսում են: Մեսիի հետ միասին 11 տարի շարունակ լինել լավագույնը. դա խթան է», ասել է Ալեգրին:
Նմանատիպ նյութեր
4258 դիտում
13:36 02-06-2017
Մասիմիլիանո Ալեգրի. «Ռեալի» ամենակարևոր խաղացողը Կազեմիրոն է
1267 դիտում
19:59 05-05-2015
Մասիմիլիանո Ալեգրի. «Ռեալի» հնարավորությունները ավելի բարձր եմ գնահատում
1138 դիտում
11:08 06-05-2015
Մասիմիլիանո Ալեգրի. Շատ գոհ եմ «Յուվենտուսի» խաղից
Այս բաժնից
1747 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1435 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1234 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին