211652_close_icon
views-count5071 դիտում article-date 13:22 18-08-2018

Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողովի նախագահը Տիգրան Ավինյանն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հանձնաժողով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Որոշմամբ առաջարկվել է հանձնաժողովին մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը մշակել և ՀՀ վարչապետին ներկայացնել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նմանատիպ նյութեր