4048 դիտում
10:42 18-05-2020
Նիկոլ Փաշինյանը չեղարկել է անկախության տոնի միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով ստեղծելու որոշումը
Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի n 935-ա եվ 2019 թվականի մայիսի 3-ի n 484-ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի «Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 935-Ա որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 20-ի N 788-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 484-Ա որոշումը»:
Նմանատիպ նյութեր
5071 դիտում
13:22 18-08-2018
Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողովի նախագահը Տիգրան Ավինյանն է
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»