Ադրբեջանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել
Շաբաթ` ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի Սալյանի շրջանում 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այդ մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդագրությունը։
Երկրաշարժի օջախը գտնվել է 38 կիլոմետր խորության վրա։