211652_close_icon
views-count3436 դիտում article-date 11:44 20-08-2018

Աֆղանստանում թալիբները 3 ավտոբուսի ուղևորների են առևանգել

«Թալիբան» արմատական շարժման զինյալներն Աֆղանստանի հյուսիսի Կունդուզի նահանգում առեւանգել են երեք ավտոբուսի ուղեւորների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «[url=https://armenpress.am/arm/news/944315.html]Արմենպրես[/url]»-ը, հայտնել Է 1TV հեռուստաալիքը՝ հղում անելով մի պաշտոնյայի: ««Թալիբան»-ի զինյալները Կունդուզի նահանգում կանգեցրել են երեք ավտոբուս, որոնք Թահարից ընթանում Էին Քաբուլ, եւ առեւանգել ուղեւորներին, նրանց փրկելու համար զորք Է ուղարկվել», նշել Է հեռուստաալիքը Twitter-ում: Առեւանգված մարդկանց թիվը չի ճշտվում: Իր հերթին, Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով ավտոբուսային մարդատար փոխադրումների հետ կապված արհմիության ներկայացուցչին, հայտնել Է, որ առեւանգման պահին ավտոբուսներում գտնվում Էր շուրջ 170 ուղեւոր: Կունդուզի նահանգի անվտանգության ուժերի ներկայացուցիչ Սաֆիուլլա Մահզոնի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 19-ին: Զինյալներն առեւանգված ուղեւորներին բերել են Նիկպե գյուղ, ուր ավելի ուշ ժամանել են անվտանգության ուժերը: Ներկայում այնտեղ մարտեր են մղվում: Օգոստոսի 19-ին ավելի վաղ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է «Թալիբան»-ի հետ եռամսյա զինադադարի մասին եւ կոչ Է արել շարժմանը՝ պաշտպանել հրադադարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր