12222 դիտում
22:51 20-08-2018
5-րդ սերնդի չհաջողած ռուս–հնդկական կործանիչը․ 10 մլրդ դոլարի նախագիծը սառեցված է
Ռուսաստանի և Հնդկաստանի՝ 5-րդ սերնդի FGFA կործանիչներ (Սու-57) արտադրելու համատեղ ծրագիրը սառեցվել է։ Սակայն հնարավոր է երկխոսությունները մի օր վերսկսվեն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը, փոխանցում է [url=https://razm.info/128484]Ռազմինֆո[/url]-ն։
Նշենք, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամատարությունը պարբերաբար իր դժգոհությունն է հայտնել ռուսական կողմին և անգամ պահանջել է դադարեցնել 10 միլիարդ գնահատվող համատեղ նախագիծը։
Հնդկաստանցի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ դժգոհությունների պատճառներից է, որ Ռուսաստանի հետ համատեղ արտադրվելիք կործանիչներրը իրենց բնութագրերով չեն համապատասխանում ամերիկյան F-35-ին։ Ինքնաթիռը արմատական կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի, բայց ռուսաստանյան ներկայիս նախատիպը դա թույլ չի տալիս:
Բացի այդ, ըստ հնդկական կողմի՝ կործանիչները չունեն բավարար աստիճանի «անտեսանելիություն», իսկ շարժիչները «ոչ մոդուլային» կառուցվածք ունեն, ինչը բարդացնում և թանկացնում է տեխնիկական սպասարկումը: Քանի որ Ռուսաստանի առաջարկած ոչ մոդուլային շարժիչների տեխսպասարկումը կարող է անել միայն արտադրողը, իսկ մոդուլային շարժիչները կարող է սպասարկել հենց օգտագործողը:
Հնդկական կողմից կործանիչի մշակման և արտադրման գործընթացին ներգրավված է Hindustan Aeronautics Ltd (HAL) ընկերությունը, իսկ ռուսական կողմից Սուխովի անվան ավիացիոն ընկերությունը։ Ծրագիրը իրականացվում էր Հնդկաստանի ներկայիս իշխանության “Make in India” («Ստեղծի՛ր Հնդկաստանում» նախաձեռնության շրջանակներում են։
Նմանատիպ նյութեր
1221 դիտում
15:10 09-03-2015
Հնդկաստանը պատրաստ է 25 մլրդ դոլար ներդնել 5-րդ սերնդի կործանիչի ստեղծման ռուս-հնդկական նախագծում
1752 դիտում
19:25 24-05-2014
Չինաստանը կառուցում է 5-րդ սերնդի J31 կործանիչը
4169 դիտում
19:20 27-08-2015
Մերձմոսկովյան երկնքում թռիչք է իրականացրել 5-րդ սերնդի նորագույն կործանիչը. տեսանյութ
Այս բաժնից
1933 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1042 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին
1753 դիտում
21:18 21-01-2025
Էրդողանը չորեքշաբթի օրը սուգ է հայտարարել Բոլուում բռնկված հրդեհի պատճառով