211652_close_icon
views-count3910 դիտում article-date 23:30 20-08-2018

Սիրիայի բնակչության 80 տոկոսը հումանիտար օգնության կարիք ունի. ԱՄՆ

Սիրիայի բնակչության շուրջ 80 տոկոսը գտնվում է հումանիտար ճգնաժամի մեջ։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, այսօր հայտարարել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարք Գրինը։ «Ավելի քան 13 մլն մարդ ունի հումանիտար օգնության կարիք»,-CSIS-ի վաշինգտոնյան կենտրոնում իր ելույթի ժամանակ ասել է Գրինը։ Հիշեցնենք, որ սիրիական պատերազմը սկսվել է 2011 թվականին։ Այժմ Սիրիայում մեկնարկել է երկրի քաղաքական կարգավորման ու վերականգնման փուլը։

Նմանատիպ նյութեր