211652_close_icon
views-count7177 դիտում article-date 15:08 22-08-2018

Անպայման կհանդիպեմ Արա Բաբլոյանի հետ, կարծում եմ՝ ՀՀԿ-ն ճիշտ չի պատկերացնում իրավիճակը. Նիկոլ Փաշինյան. Tert.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե Արա Բաբլոյանի հայտարարությունից հետո, որ փորձ է արվում ճնշել պատգամավորներին, կհանդիպի՞ Արա Բաբլոյանի հետ: «Ճնշում չկա, ես պարզապես բոլորին կոչ եմ անում հաշվի նստել ժողովրդի տեսակետի հետ: Այո, կհանդիպեմ Արա Բաբլոյանի հետ, ինչո՞ւ ոչ: Անպայման կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի որևէ մեկի մոտ որևէ հավելյալ մտավախություն չլինի: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները, այդ թվում՝ մնացած բոլորը մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն»,-ասաց Փաշինյանը: Հարցին, թե Փաշինյանը տարբերակ տեսնո՞ւմ է, որ ՀՀԿ-ն խորհրդարանում կքվեարկի այլ թեկնածության, օրինակ՝ Քոչարյանի օգտին, Փաշինյանն ասաց. «Ես տարբերակ չեմ տեսնում, ես ցանկանում եմ ցույց տալ, որ հարկավոր է իրավիճակը գնահատել իրատեսական, ռեալ՝ ավելորդ բարդություններից խուսափելով: Հիշո՞ւմ եք՝ ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասում էի, որ ինքն իրավիճակը ճիշտ չի գնահատում: Ես կարծում եմ՝ ՀՀԿ-ն իր ղեկավարությամբ շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել: Ոչ մի բան ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, պետք է մարդկանց հետ խոսել, ներկայացնել իրավիճակը, որ նրանք ավելի ռեալ գնահատեն այն»: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/22/nikol-pashinyan/2771645]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր