5788 դիտում
10:59 22-09-2018
Արտաշատի կենտրոնական հրապարակում կհանդիպեմ Արարատի մարզի բնակիչների հետ․ Նիկոլ Փաշինյան
Այս տարի սեպտեմբերի 21-ի տոնակատարություններն աննախադեպ մթնոլորտում անցան, դրանց մասնակցեցին տասնյակ հազարավոր մարդիկ: Այս մասին Ֆեյսբուքի էջում ուղիղ միացման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր առավոտյան ես լսեցի ՀՀ ոստիկանության պետի զեկույցը, և ինձ համար շատ կարևոր էր այն, որ իմացա՝ երեկվա տոնակատարությունների ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել: Այսինքն՝ ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ են մասնակցել տոնակատարություններին, ըստ որոշ գնահատականների՝ մասնակիցների թիվն առավոտից սկսած անցել է 150 հազարի սահմանը, բայց ոչ մի միջադեպ չի արձանագրվել: Սա իսկապես բացառիկ ցուցանիշ է, որը ցույց է տալիս, որ իսկապես Հայաստանում սիրո և համերաշխության մթնոլորտ է տիրում: Կարծում եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ տոնակատարության այդ ձևը, երբ բազմաթիվ տեղերում բեմեր են դրված, տարբեր ոճերի, ուղղությունների արվեստագետներ են ներկայանում, իսկ մարդիկ հնարավորություն ունեն այս օրը լինել տոնական բացառիկ մթնոլորտում, շատ արդյունավետ է ու դրական: Կարծում եմ՝ սեպտեմբերի 21-ը այսուհետ Հայաստանում կվերածվի փառատոնի»,- ասաց վարչապետը:
Վարչապետը հայտնեց նաև, որ աշխատանքային այցով մեկնում է Արարատի մարզ և մարզի բնակիչների հետ կհանդիպի Արտաշատի կենտրոնական հրապարակում ժամը 17:00-ին:
«Կհանդիպենք, կքննարկենք մարզի, արտաշատցիներին հուզող խնդիրները»,- եզրափակեց Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
7177 դիտում
15:08 22-08-2018
Անպայման կհանդիպեմ Արա Բաբլոյանի հետ, կարծում եմ՝ ՀՀԿ-ն ճիշտ չի պատկերացնում իրավիճակը. Նիկոլ Փաշինյան. Tert.am
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»