Տավուշի Դիտավան համայնքում բացվել է արգենտինահայ բարերար Արմեն Էքզերճիէանի անվան մարզահամալիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Տավուշի Դիտավան համայնքում բացվեց արգենտինահայ բարերար Արմեն Էքզերճիէանի անվան մարզահամալիրը:
Դիտավանցի փոքրիկները հնարավորություն կունենան ֆիզկուլտուրայի դասերին մինի ֆուտբոլ կամ բասկետբոլ խաղալ, մարզադահլիճը հարմար է տարբեր սպորտաձևերի պարապմունքների համար: Նույն շենքում գործելու է նաև նախակրթարան: Էքզերճյանները Համահայկական հիմնադրամի պատվավոր անդամ են, նրանց ֆինասավորմամբ է Դիտավանում վերակառուցվել դպրոցը, լուծվել ջրի ու գազի խնդիրը:
Արգենտինահայ բարերարները նաև դրամական ու սոցիալական աջակցություն են տրամադրում դիտավանցիներին. այսօր դրամական աջակցություն ստացան 35 նորաստեղծ ընտանիք: